ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ,
Կենցաղային Շտապ Օգնություն
ընդհանուր դրույթները և պայմանները
1. Կանչի գրանցում
- Կանչը գրանցելիս, սպասարկման բաժնի աշխատակիցները Ձեզ կհարցնեն մի քանի անհրաժեշտ տեղեկություն, կապված վթարային խնդիրի և Ձեր հասցեի հետ:
- Անհրաժեշտ է որպեսզի կանչը գրանցի այն անձը, ով անձամբ դիմավորելու է մասնագետին, լինելու է նշված հասցեյում և վճատելու է աշխատանքների համար:
- Եթե Դուք նախկինում արդեն օգտվել են ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի ծառայաություններից, ապա նշեք, որպես կրկնվող Հաճախորդ:
- Սպասարկման բաժնի աշխատակիցը չի կարող Ձեզ նախապես տեղեկացնել աշխատանքի արժեքի մասին, առանց մասնագետի այցի և հետազոտման:
- Նախընտրում ենք որպեսզի մասնագետը անձամբ աշխատանքը գնահատի , մանրակրտիտ հետազոտումից հետո, ըստ գնացուցակի, որպեսզի գնահատականը լինի հստակ, անփոփոխ և առանց թաքնված ծախսերի:
- Աշխատանքները սկսվում են տարվել միայն Ձեր իսկ համաձայնությունը ստանալուց հետո:
- Աշխատանքի արժեքի մասին Հաճախորդը տեղեկացվում է, կատարվելիք աշխատանքները սկսելուց առաջ, մասնագետի կողմից խնդիրի հետազոտումից հետո:
- ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ը իրավունք ունի, մերժել և չսպասարկել Հաճախորդին, անկախ աշխատանքի փուլից և տեսակից, եթե Հաճախորդի և մասնագետի կամ Հաճախորդի և սպասարկման բաժնի աշխատակցի միջև ծագում է վիճաբանական և անձը վիրավորող իրավիճակ:
ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի մասնագետը`
1) բնակարան մտնելուց առաջ պետք է կոշիկներին հագնի բախիլներ,
2) լինի կոկիկ, բարեհամբյուր, աշխատանքային համազգեստով և մոտենա ժամանակին
3) մասնագետը չի կարող տրամադրել Հաճախորդին կամ վերցնել Հաճախորդից որևէ անձնական կոնտակտային տեղեկություն,
4) աշխատանքների ավարտից հետո մասնագետը պետք է տրամադրի Հաճախորդին կատարված աշխատանքների փաստաթղթի պատճենը,
որևէ նշված կետի անհամապատասխանության դեպքում, խնդրում ենք զանգահարել
(011)/(010) 56-1234 սպասարկման բաժին և տեղեկացնել կանոնակարգի խաղտման մասին, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:
Ձեր կարծիքը շատ կարևոր է ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի համար:
Հարգելի Հաճախորդ, "ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ"-ի սպասարկման որակի բարելավման և վերահսկման նպատակով խնդրում ենք Ձեզ լրացնել հարցաթերթիկը
2.Կանչի համար սահմանված գումար
- Կանչը գրանցելիս (մասնագետի այց), սպասարկման բաժնի աշխատակիցները Ձեզ կհարցնեն մի քանի անհրաժեշտ տեղեկություն, կապված վթարային խնդիրի և Ձեր հասցեի հետ:
- Կանչը ձեվակերպելու ժամանակ սպասարկման բաժնի աշխատակիցը Ձեզ կտեղեկացնի կանչի համար սահմանված գումարի մասին (ԿՀՍԳ) ,
որը գանձվում է միայն այն ժամանակ, երբ Հաճահորդը ինչ ինչ պատճառով հրաժարվում է մասնագետի հետազոտումից և
գնահատումից հետո առաջարկված կատարվելիք ծառայությունների մատուցումից:
- Ծառայությունների մատուցման դեպքում, կանչի համար սահմանված գումարը չի գանձվում, այլ գանձվում է ՄԻԱՅՆ ծառայությունների մատուցման նախահաշիվ-պայմանագրում նշված գումարը, առանց կանչի համար սահմանված գումարի:
- Կանչի համար սահմանված գումարը վճարելուց 30 օրերի ընթացքում Հաճախորդը կարող է, նորից կանչ գրանցել նախկինում արդեն հետազոտված և գնահատված աշատանքի համար և ծառայությունների մատուցման դեպքում, նախկինում գանձված կանչի համար սահմանված գումարը կվերահաշվակրվի նախկինում ծառայությունների մատուցման հախահաշիվ-պայմանագրում նշված վճարման ենթակա գումարից:
- Կանչի համար սահմանված գումարը (ԿՀՍԳ) -ն, ներառում է մասնագետի այցը, խնդիրի տեսանելի հետազոտում և նախահաշվի կազմում:
- Կանչից հրաժարվելու դեպքում կանչի համար սահմանված գումարը չի գործում, եթե Հաճախորդը նախապես տեղեկացնում է այդ մասին ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ, մինչև մասնագետի մոտենալը, առնվազն 60 րոպե շուտ, մասնագետի մոտենալու ժամից:
Հարգելի Հաճախորդ, "ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ"-ի սպասարկման որակի բարելավման և վերահսկման նպատակով խնդրում ենք Ձեզ լրացնել հարցաթերթիկը
Ձեր կարծիքը շատ կարևոր է ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի համար:
3.Երաշխիքային սպասարկում
- ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի մասնագետի կողմից կատարված աշխատանքի համար տրվում է 90 օրյա երաշխիք, անվճար սպասարկման պայմանով:
- Սպասարկումը իրականացվում է միայն Տուն Սերվիս մասնագետների կողմից:
Բացառությամբ խցանման բացման և մաքրման, կամ մասնագետի կողմից հատուկ նշված դեպքերից (Երբ մանգագետը նորոգումը կատարելուց առաջ տեղեկացնում է Հաճախորդին , որ նորոգումը ցանկալի չէ, այլ անհրաժեշտ է փոխարինում, հաճախորդի համաձայնությաբ կատարվում է նորոգում, այդ դեպքում հաճախորդը տեղեկացվում է որ աշխատանքը կատարվելու է առանց երաշխիք), եթե հաճախորդի պահանջները չեն համապատասխանում ստանդարտներին և անվտանգության պայմաններին կամ նորմերին, իսկ մասնագետի կողմից առաջարկված աշխատանքը հարմար չէ Հաճախորդին, ապա ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի մասնագետը չի կարող կատարել ստանդարտին կամ անվտանգության նորմերին անհամապատասխան կամ հակասող աշխատանք:
- Երաշխիքային սպասարկման ենթակա չեն այն սարքավորումները, որոնց թերությունները առաջացել են հետևյալ պատճառներով.
- սխալ շահագորշման, անփույթ վերաբերմունքի, դժբախտ պատահարի հետևանքով առաջացած մեխանիկական, ջերմային և այլ վնասվածքների,
- ոչ լիազորված անձանց կողմից վերանորոգման կամ ձևափոխությունների փորձերի իրականացման,
- սարքի մեջ օտար մարմինների, միջատների, հեղուկների ներթափանցման,
- սնուցման և տելեկոմունիկացիոն ցանցերի Պետական տեխնիկական չափանիշներից շեղումների,
- սարքի փոխարինում, կամ գումարի վերադարձ երաշխիքային սպասարկման շրջանակներում չի իրականացվում,
- ծառայությունների մատուցումից հետո աշխատանքի որակը ստուգել տեղում՝ սպասարկուղ մասնագետի ներկայությամբ, հակառակ դեպքում ընկերությունը պատասխանատվություն չի կրում հետագանում բացահայտված թերությունների համար:
- Տեղադրված և օգտագործված նյութերի համար ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ը երաշխիք չի տրամադրում, հաշվի առնելով այն փաստը, որ խանութները որտեզից որ գնվում են նյութերը երաշխիք չեն տրամադրում:
Այդ իսկ պատճառով նախընտրելի է, որպեսզի Հաճախորդը ներկա լինի նյութերի գնումների կատարման ժամանակ, հետագա խնդիրներից խուսափելու նպատակով:
- Երաշխիքային սպասարկումը իրականացվում է, եթե ներկայացված է ճշգրիտ և լիարժեք լրացված ծառայությունների մատուցման նախահաշիվ-պայմանագր և վնասված չէ սարքի վրա կցված կապարակնիքը:
Հարգելի Հաճախորդ, "ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ"-ի սպասարկման որակի բարելավման և վերահսկման նպատակով խնդրում ենք
Ձեզ լրացնել հարցաթերթիկը :
Ձեր կարծիքը շատ կարևոր է ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի համար:
5.Զեղչեր
- Զեղչերից կարող են օգտվել ՏՈՒՆ ՍԵՐՎԻՍ-ի բոլոր կրկնվող Հաճախորդները, ցանկացած կատարվելիք աշխատանքների ժամանակ:
- Ցանկացած կատարվելիք աշխատանքի ժամանակ կարող է օգտագործվել միայն մեկ զեղչի տարբերակ:
- Կանչի համար սահմանված գումարը վճարելու դեպքում զեղչը ազդեցիկ չէ: