Tun Service 010.56.1234

Կենցաղային Շտապ Օգնություն

Tun Service - Կենցաղային Շտապ Օգնություն

Սանտեխնիկայի տեղադրման, վերանորոգման և սպասարկման մասնագետ

Դրույք և ժամ՝ Ամբողջ դրույք – (09:00-18:30) – 1 կամ 2 օր հանգիստ
Աշխատանքի վայր՝ Երևան
Ժամանակահատված՝ Մշտական
Դեպարտամենտ՝ Վերանորոգման/սպասարկման կառավարում

  • Աշխատանքի նկարագրություն՝
  • Ջրամատակարարման և ջրահեռացման խողովակների, համակարգերի մոնտաժ, շահագործում և սպասարկում:
  • Ջեռուցման համակարգերի մոնտաժման, շահագործման և սպասարկման համար անհրաժեշտ նյութերի, գործիքների և պահեստամասերի ձեռքբերման գործընթացին մասնակցություն, դրանց անհրաժեշտ քանակի առկայության հսկողություն:
  • Սանտեխնիկայի տեղադրում, վերանորոգում, փոխարինում – խողովակ, փական, ծորակակ, զուգարանակոնք, լվացարան և այլն.
  • Սանտեխնիկական խողովակաշարերի անցկացում, միացումների ապահովում և սարքավորումների տեղադրում:
  • Ջեռուցման համակարգերի սպասարկում՝ ներառյալ ռադիատորների/մարտկոցների, կաթսաների և խողովակաշարերի մոնտաժ և սպասարկում:
  • Ջրի արտահոսքի հայտնապերում և վերանորոգում

Պահանջվող հմտություններ և որակավորումներ՝

  • Աշխատանքային փորձ սանտեխնիկական ոլորտում՝ առնվազն 1 տարի
  • Գիտելիքներ սանտեխնիկական նյութերի և գործիքների վերաբերյալ՝ դրանց ճիշտ ընտրության և կիրառման համար
  • Արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ գործելու ունակություն
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ՝ համագործակցելով տեխնիկական թիմի այլ անդամների հետ:
  • Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, նախաձեռնողականություն, շնորքով և բարեխիղճ:
  • Աշխատանքի համար բավարար ֆիզիկական կարողություն
  • Երևանի բնակիչ
  • Հայերեն վարժ գրել, կարդալ և խոսել

Առավելություն կունենան թեկնածուները, ովքեր ունեն՝

  • Էլեկտրական սարքավորումների հետ աշխատելու և էլեկրտամոնտաժային հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • Ջեռուցման գազի կաթսաների վերանորոգման և սպասարկման հմտություններ
  • Օդորակիչների վերանորոգման և սպասարկման հմտություններ

Նշված պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են անցնել հղումով և լրացնել Աշխատանքի Ընդունելության Հարցաթերթիկը