Մտավոր սեփականությունը մեր ժամանակակից կյանքի բանալին է և կարևոր դեր է խաղում մեր առօրյա կյանքում:
Մտավոր սեփականությունը խթանում է ստեղծագործական գործունեությունը և քաջալերում է նորարարությունը:
Եթե մտավոր սեփականությունը պաշտպանված չլինի, ապա այլևս ոչ մի մոտիվացիա չի լինի ստեղծագործ մարկանց համար և հասարկությունը զարգացում չի ապրի:
Մտավոր սեփականության անօրինական օգտագործումը խախտում է այն անձի կամ ընկերության իրավունքները, որին պատկանում է մտավոր սեփականությունը: Մտավոր սեփականության իրավախախտումը քրեական հանցագործություն է:
Կեղծարարությունը և հենությունը մտավոր սեփականության ոլորտի իրավախախտումներ են, և դրանք համապատասխանաբար վերաբերում են ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի անօրինական օգտագործմանը:
Հայաստանի Հանրապետությունումմտավոր սեփականության իրավախախտման համար սահմանվում են տուգանքներ կամ էլ ազատազրկում:
Հետևաբար կառավարությունը և իրավապահ մարմինները, որոնց առաջնային դերը հասարակության անվտանգության ապահովումն է, պատասխանատու են մտավոր սեփականության իրավախախտումները կանխարգելելու համար:
You must be logged in to post a comment.